«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին, Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex: 2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նախընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:
Էրոթրավել
Բարդությունը՝ 5-ից 2
Էրոթրավելը ոչ մի առնչություն չունի էրոտիկայի հետ, ավելի շուտ՝ ռոմանտիկայի: Գաղափարն այն է, որ հանգստի մեկնած զույգը դուրս է գալիս ուսումնասիրելու քաղաքը, բայց դա անում է ոչ թե միասին, այլ՝ առանձին-առանձին: Անհրաժեշտ է ամբողջ օրը շրջել տեսարժան վայրերով, սուրճ ըմպել կենտրոնական սրճարանում, վայելել ուղևորությունը և… սպասել սիրելիի հետ հանդիպմանը: Հանդիպումը պետք է պատահական լինի, փնտրել միմյանց նպատակադրված պետք չէ: Նախապես քննարկել երթուղին ևս չարժե: Միմյանց զանգահարել չի կարելի: Փորձառու էրոթրավելերները նշում են, որ հանդիպման ակնկալիքով նույն քաղաքում անցկացրած մեկ օրը հաճելիորեն փոխում է հարաբերությունները: