«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին, Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex: 2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:
Կոնտրտուրիզմ
Բարդությունը՝ 5-ից 4
Տուրիզմի այս տեսակը հատկապես դուր կգա հիպստերներին և այլ ենթամշակույթների ներկայացուցիչներին, որոնց արյան մեջ է մյուսներից տարբերվելը: Առաջին հայացքից թվում է, թե խնդիրը շատ պարզ է. տեսնում եք, թե ինչ են անում զբոսաշրջիկները և անում եք ճիշտ հակառակը: Օրինակ՝ բոլորը լուսանկարվում են Էյֆելյան աշտարակի ֆոնին: Հիանալի է: Թեքվեք Էյֆելյան աշտարակին մեջքով և լուսանկարեք նրա հակառակ կողմը: Ուղեցույցում նշված այն ռեստորանը, որից խորհուրդ է տրվում խուսափել, պետք է լինի ձեր առաջին ընթրելու վայրը: Բոլորը զբոսնում են Մոնմարտրում, նույնիսկ չերևաք այդ կողմերում, շրջեք նրա զուգահեռ փողոցում: Այս խնդրում կարևորը արտասովորի և բացարձակապես խելագարի միջև նուրբ հավասարակշռություն պահելն է: