Էքսպերիմենտալ տուրիզմ. Տնտեսող տուրիզմ

«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նախընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով   հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:

Playing guitar in the street

Տնտեսող տուրիզմ

Բարդությունը՝ 5-ից 5

Seller

Ի տարբերություն քիչ բյուջեով դասական ճանապարհորդությանը՝ էքսպերիմենտալ բյուջետային տուրիզմ  նշանակում է, որ դուք ակնհայտորեն չունեք բավարար գումար ամբողջ ուղևորության համար,  այնպես որ, ստիպված կլինեք վաստակել գումար ճանապարհին: Լավ կլինի, եթե դուք ունեք օգտակար հատկանիշներ, այսինքն՝ կարողանում եք կիթառ նվագել, նարինջներով ձեռնածություն անել կամ մատիտով դիմանկարներ նկարել: Դա կօգնի Ձեզ ուտելու կամ գիշերակացի համար գումար վաստակել: Ուրիշ հարց է, եթե ձեր միակ տաղանդը առանց վստահելի  ապագայի արկածախնդրության տրվելն է: Այդ դեպքում ստիպված կլինեք հմայքը գործի դնել կամ կես դրույքով բեռնակրի, վաճառողի կամ  գովազդային գործակալի աշխատանք գտնել: Ի դեպ, սեփական անվտանգության համար լավ կլինի մեկնելուց առաջ որոշակի գումար փոխանցեք վարկային քարտի վրա, որը կբավականացնի տոմսի և մի քանի բուտերբրոտների համար, եթե պլան Բ-ի անհրաժեշտություն առաջանա:

You might also like