Էքսպերիմենտալ տուրիզմ. Բար տուրիզմ

«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով   հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:

Bar

Բար-տուրիզմ 

Բարդությունը` 5-ից 2

Bar

Ինչպես կընտրեք բարը, եթե գտնվում եք անծանոթ քաղաքում: Սովորաբար մարդիկ գործում են երկու կերպ. կամ մտնում են ամենակենտրոնական բարը (նկատելի, հյուրանոցին մոտ)  կամ ուղեցույցում փնտրում են ամենահայտնին (հայտնի, մեծ, հին): Ձեր ռազմավարությունը արմատապես կտարբերվի վերոնշյալ ցանկից: Առաջին  հերթին անհրաժեշտ է մտնել ցանկացած բար: Բացարձակապես ցանկացած: Մեկ բաժակ խմել, բարի սեղանիկի մոտ կանգնած այցելուից իմանալ իր ամենասիրելի բարը (եթե դա այն է, որտեղ դուք արդեն գտնվում եք, ցուցակով երկրորդը, եթե սիրելի բար չունի, հարցրեք հաջորդ այցելուից): Այնուհետև գնացեք բար, որտեղ ձեզ խորհուրդ են տվել: Կրկին մեկ բաժակ խմեք, կրկին զրույցի բռնվեք անծանոթի հետ և պարզեք նրա սիրելի բարը: Փոքրիկ քաղաքում շղթան շուտ կամբողջանա, իսկ ահա Նյու Յորքում փորձը կավարտվի ավելի շուտ ոչ թե բարերի քչության պատճառով,  այլ  ալկոհոլի հանդեպ ձեր դիմադրելու ունակությունից ելնելով:

You might also like