Էքսպերիմենտալ տուրիզմ. Աերոտուրիզմ

«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով   հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:

Latourex

Աերոտուրիզմ

Բարդությունը՝ 5-ից 1

Airbus A380

Երկնքում նման հսկաների հայտնվելուց հետո, ինչպիսին է, օրինակ՝ երկհարկանի Airbus A380-ը, որի առաջին դասում կան մասնավոր  խցիկներ, որտեղ հնարավոր է պառկել  ամբողջ հասակով, անվճար ըմպելիքով բար, ցնցուղ, իսկ բորտուղեկցորդուհիները չեն հոգնում մատուցել   բարձրակարգ խոհանոցի ուտեստներ և թանկարժեք գինի, ինքնաթիռով ճանապարհորդությունը որոշ մարդկանց համար դարձավ ինքնանպատակ: Ուշադիր ընտրելով ավիաընկերությունների և նրանց առաջարկած նորարարությունների միջև՝ աերոզբոսաշրջիկները գնում են ամենաերկար չվերթների տոմսերը, ժամանման վայրում անցկացնում են երկու ժամից սկսած մինչև երկու օր և հաճույքով վերադառնում ինքնաթիռ, որպեսզի շարունակեն վայելել գեղեցիկ  կյանքի տոնը: Այս ամենի մեջ ամենազարմանալին այն է, որ իսկապես հարուստ մարդիկ A380-ի առաջին դասում այնքան էլ շատ չեն. աերոտուրիզմը  սովորաբար գրավում է այն մարդկանց, ում համար անհասանելի են  ինքնաթիռի նույնիսկ բիզնես դասով թռիչքները:

 

You might also like