Պրահայի հասարակական տրանսպորտում հղիներին կբաժանեն հատուկ նշաններ: Քաղաքային իշխանությունները սկսել են մտածել, թե ինչպես կարելի է հեշտացնել հղի կանանց վիճակը քաղաքային տրանսպորտում:
Նշվում է, որ այժմ մարդիկ ավելի քիչ են տեղ զիջում հասարակական տրանսպորտում: Պրահայի տրանսպորտի վարչությունը ցանկանում է հղիներին նշաններ բաժանել, որոնք կօգնեն տարբերել ապագա մայրերին գեր կանանցից: Այդ կերպ իրավիճակի լուծում գտել են Լոնդոնում:
Պրահայի քաղաքացիներին հնարավորություն է տրվել արտահայտել իրենց կարծիքը հարցաթերթիկներում: Վերջնական որոշումը կկայացվի հետազոտության արդյունքների հիման վրա: