Չեխական Լիբերեց քաղաքում, որը գտնվում է Պրահայից 90 կմ հյուսիս արևմուտք, կբացվի «Նախապատմական և ժամանակակից զարդերի» ցուցահանդեսը (Pravěký a současný šperk): Հյուսիսչեխական թանգարանի (Severočeské muzeum) ցուցահանդեսը կսկսի գործել մարտի 28-ից:
Ցուցանմուշներում ներկայացված կլինեն վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ և այլ զարդեր, որոնք ստեղծվել են հնագույն և ժամանակակից վարպետների կողմից. հայտնում է ILOVECZ.RU-ն: Պրիմերային ներկայացվող զարդերից այցելուները կարող են հետևություն անել, թե որքան է փոխվել ոսկերչական արվեստը ժամանակի ընթացքում, ինչպես նաև տեսնել այնպիսի նախշեր, որոնք մինչև այժմ էլ օգտագործվում են ոսկերչության բնագավառում: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 26-ը: