Սանկտ Պետերբուրգի Միխայելովյան ամրոցում՝ Ռուսական թանգարանի մասնաճյուղերից մեկում, կանցկացվի Սիլվեստր Ստալոնեի նկարների ցուցահանդեսը: Ամերիկացի հայտնի կինոդերասանն աշխատում է էքսպրեսիոնիզմի ոճով: Մարտաֆիլմերի 67-ամյա հերոսի նկարների ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին. հայտնում է The Village-ը:
Ստալոնեն արդեն 35 տարի զբաղվում է գեղանկարչությամբ: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Շվեյցարիայում, իսկ կատալոգի համար հոդվածներ պատրաստել են հայտնի արվեստաբանները:
Նկարները դերասանը հաճախ ներկայացնում է ժամանակակից արվեստի տոնավաճառներում: Դրանցից մեկը 2009 թվականին վաճառվել է 40 հազար ԱՄՆ դոլարով: Ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում կտևի մինչև նոյեմբերի 27-ը: