Լոնդոնի թանգարանում բացվել է գիշերային մայրաքաղաքի լուսանկարների ցուցահանդես
Լոնդոնի թանգարանում բացվել է գիշերային մայրաքաղաքի՝ վերջին հարյուրամյակում արված լուսանկարների ցուցահանդեսը։
Ինչպես հայտնում է BBC-ն՝ ցուցահանդեսն ունի երեք բաժին՝ «Լուսավորված Լոնդոն», «Մութ Մատերիա» և «Միացնել, անջատել»․ վերջինս նվիրված է նրան, թե ինչպես են մարդիկ աշխատում և հանգստանում գիշերային քաղաքում։
Ցուցահանդեսի կազմակերպիչը Աննա Սփերհեմն է։
«Գիշերային Լոնդոնը միշտ ոգեշնչել է նկարիչներին, և ոչ մի այլ արվեստի ճյուղ իվիճակի չէ որսալ և փոխանցել գիշերվա կախարդանքը, ինչպես՝ լուսանկարչությունը»,— ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։