Նյու Յորքում կանցկացվի նորաձևության ցուցահանդես

Մայիսի 10-ից օգոստոսի 19-ը Նյու Յորքի Մետրոպոլիտեն  (Metropolitan Museum of Art) թանգարանում կանցկացվի ցուցահանդես` կազմակերպված Հագուստի ինստիտուտի կողմից: Այն նվիրված կլինի նորաձևության աշխարհի երկու հանճարեղ կանանց` դիզայներներ Էլզա Սկյապարելիին և  Միուչա Պրադային: Ցուցահանդեսի մասնակիցները կարող են գտնել ապշեցուցիչ նմանություններ տարբեր ժամանակների երկու դիզայներների աշխատանքների մեջ և ուսումնասիրել սյուրռեալիզմի ազդեցությունը նրանց ստեղծագործություններում:

Ցուցահանդեսի հիմքում ընկած են  նաև Ումբերտո Էկոյի «Գեղեցկության պատմություն» և «Այլանդակության  պատմություն» գրքերը, որոնք պատմում են գեղագիտության փիլիսոփայության դասականից ժամանակակցի վերափոխման մասին, հայտնում է eTurboNews-ը: Գրքերի հիմնական ուղղվածությունը կլրացնեն համապատասխան տեսահոլովակները, որոնք կհեռարձակվեն ցուցասրահում, և մտացածին երկխոսությունը Սկյապարելիի և  Պրադայի միջև:

Ցուցահանդեսը կբաժանվի  հետևյալ թեմաների` «Արվեստ», «Քաղաքականություն», «Կանայք», «Ստեղծագործություն» և այլն: Կցուցադրվեն  Էլզա Սկյապարելիի (ХХ դարի 20-50-ական թվականների) և   Միուչա Պրադայի (80-ական թվականներից մինչ այսօր) 80  աշխատանք:

You might also like