Ցուցահանդես՝ նվիրված ֆիլմերում տեղի ունեցած համբույրներին

Միլանում բացվել է «Համբուրիր ինձ, հիմարիկ» («Baciami, stupido!») ցուցահանդեսը` նվիրված ֆիլմերում ամենահայտնի համբույրներին: Ցուցահանդեսը տեղի է ունենալու կինոմատոգրաֆիայի թանգարանում` նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Ցուցահանդեսին ներկայացված է 30-ից ավելի համբույրներով կինոժապավեններ՝ նկարահանված 1930 -ական թվականներից:

Gone with the wind

Ենթադրվում է, որ տեսախցիկի առջև նկարահանված ամենազդեցիկ համբույրը գյուտարար Թոմաս Էդիսոնի կինոժապավենի վրա նկարածն է, որն էլ անվանվում է հենց «Համբյուր»: Ցուցահանդեսին հնարավոր է տեսնել պաստառներ, լուսանկարներ, պաստառներ «Քամուց քշվածները» (1939), «Տխրահռչակ» (1946), «Հռոմեական արձակուրդներ» (1953), «Սպաարտակ» (1960), «Կլեոպատրա» (1963) հանրահայտ ֆիլմերի կադրերով, ինչպես նաև՝ կադրեր «Գեղեցկուհին և յոթ թզուկները» (1937) և «Լեդին և թափառաշրջիկը» (1955) հանրահայտ մուլտֆիլմերից:

Kiss me, stupid

Կենտրոնական մասում զբաղեցնում է 1964 թվականին էկրան բարձրացած Բիլլի Ուայլդերի «Համբուրիր ինձ, հիմարիկ» կատակերգության պաստառը, որով էլ անվանել են ողջ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կաշխատի մինչև փետրվարի 28-ը. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

You might also like