Ջեյմս Բոնդին նվիրված ցուցահանդես՝ Մոսկվայում

Մոսկվայի պետական ցուցասրահում բացվել է մուլտիմեդիա ցուցահանդես Bond by GQ, որը թույլ է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ սուպեր գործակալի հետ: Ցուցահանդեսը նվիրված է Ջեյմ Բոնդի մասին առաջին ֆիլմի թողարկման 50-ամյակին և «007. «Սկաֆոլ»  կոորդինատներ» 23-րդ դրվագի առաջիկայում սպասվելիք պրեմիերիային:

Ցուցահանդեսին ցուցադրված են լուսանկարներ, Ջեյմս Բոնդի զենքերը և հանդերձանքը, ինչպես նաև Յան Ֆլեմինգի ավելի վաղ հրատարակված վեպերը և Ուրսուլա Անդրեսսի հայտնի սպիտակ բիկինին: Ֆլեմինգի Ջեյմս Բոնդի մասին վեպի առաջին էկրանավորումը՝  Dr. No-ն՝ Շոն Քոներիի և Ուրսուլա Անդրեսսի գլխավոր դերակատարմամբ, կինոթատրոններում հայտնվեց 1962  թվականին:

Ֆիլմի հաջորդ պատումներում  007  գործակալի դերում հանդես են եկել Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Պիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը: Ցուցահանդեսը  կտևի մինչև նոյեմբերի  20-ը. գրում է CNTraveller.ru-ն:

You might also like