Միլանում բացվել է ցուցահանդես Сonstantino 313 d.C՝ նվիրված` Ֆլավիոս Վալերիոս Ավրելիոս Կոստանդիանոս կայսերը, ով 313 թվականին հրաման է արձակել կաթոլիկների կրոնական ազատության մասին: Ցուցահանդեսը պատրաստվել է թեմական թանգարանի աջակցությամբ:
Ցուցահանդեսին ներկայացված են արվեստի գործերի և հնագիտական գտածոների շուրջ 200 նմուշ, որոնք բերվել են մեծ թանգարանների հավաքածուներին՝ Հռոմի Կապիտալիումի թանգարանից, Վիեննայի Գեղարվեստա-պատմական թանգարանից, Լոնդոնի Բրիտանական թանգարանից և Վաշինգտոնի Ազգային պատկերասրահից: Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 17-ը: