1940 թվականից սկսած, երբ բիկինին առաջին անգամ ներկայացվել է հանրությանը, յն դարձել է ամառային հանգստի անբաժանելի մասը:
Ամենաառաջին լողազգեստները եղել են բավականին խիստ և փակ՝ բարձր գոտկատեղով շորտեր և փոքրիկ տոպ. կարևորը՝ ոչ մի պորտ:
Ֆրանսիացի դիզայներ Լուի Ռեարդը առաջաին անգամ ներկայացրել է բիկինին Փարիզի Piscine Molitor կուլտային լողավազանում: Ի դեպ, «բիկինի» անվանումը առաջացել է Բիկինի ատոլից:
50-ական թվականներին բիկինի կրում էին արդեն եվրոպական բոլոր լողափերում:
60-ականներին բաց լողազգեստները նորաձևության գագաթնակետին էին:
Շուտով բիկինիները դարձան ամառվա գլխավոր խորհրդանիշը Կալիֆորնիայում և լողափնյա հանգստի անփոխարինելի ատրիբուտը:
Տարեցտարի դրանք դառնում էին ավելի բաց և համարձակ:
80-ականներին բաց լողազգեստները անսպասելի կերպով զուգորդվում էին աներևակայելի ծավալուն սանրվածքների հետ:
Տիպիկ բարձր կտրվածքները և խորը դեկոլտեները հայտնվել են 90-ական թվականներին:
Այժմ, թերևս, կարելի է համատեղել բիկինիի բոլոր տեսակները, կարևորը կառուցվածքին համապատասխան ոճը ընտրելն է: