Ամեն ինչ հաճախորդների համար, նույնիսկ՝ արմավով պաղպաղակ
Emirates ավիաընկերությունը ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկին թողարկում է քաղցր ակցիա Դուբայի միջազգային օդանավակայանում։
Հունիսի 15-ից սեպտեմբերի 31-ը ընկերության հաճախորդներին կառաջարկեն անվճար պաղպաղակ թռիչքի և տերմինալ 3-ի տարանցիկի գոտում։ Ժամանողներին և մեկնողներին կհյուրասիրեն ֆիրմային Emperor պաղպաղակը, որը հատուկ կպատրաստի ավիափոխադրողի սեփական սննդային ընկերությունը։
Ուղևորները կարող են ընտրել հինգ տեսակի պաղպաղակներից մեկը՝ շոկոլադե, վանիլային, արմավի և արաբական սուրճի, կիտրոնի և մանգոյի սորբետով։ Ամենօրյա հյուրասիրությունը կմատուցվի թռիչքների ժամին՝ 00:00-ից 3:00-ն, 12:30-ից 14:30-ը և 18:00-ից 21:00-ն։ Երեք ամսից ավել ժամանակահատվածում նախատեսվում է բաժանել շուրջ 2 միլիոն բաժին պաղպաղակ։
Ներկայումս ավիաընկերության ֆիրմային քաղցրավենիքը կարելի է համտեսել եվրոպական երկրների որոշ չվերթների պրեմիում դասում, ինչպես նաև Դուբայի միջազգային օդանավակայանում նրա յոթ լաունջ գոտիներում։