Ամեն հինգերորդ զբոսաշրջիկը կայցելի ԱՄՆ

Ամեն հինգերորդ զբոսաշրջիկ կայցելի ԱՄՆ առաջիկա երկու տարիների ընթացքում. սա պարզվել է նոր հետազոտությունների արդյունքում , որը անցկացվել է Visa համաշխարհային փոխանցման համակարգի կողմից: ԱՄՆ-ի կազմակերպության տվյալներով սա ամենագլխավոր տուրիստական ուղղություններից մեկն է, որը շրջանցել է Մեծ Բրիտանիային և Ճապոնիային, հայտնում է The Independent-ը: 

Ցանկացողների 20%-ը հայտնել է, որ մոտակա երկու տարիների ընթացքում ցանկանում են այցելել ԱՄՆ-ի ինչ-որ մի առողջարան: 19%-ը ցանկանում են հանգստի գնալ Մեծ Բրիտանիա և 16%-ն է պատրաստվում գնալ Ճապոնիա:

Ռեյտինգի 4-րդ տեղը զբաղեցնում են Ֆրանսիան և Իտալիան` 15-ական տոկոսով:


Հարկ է նշել, որ Ճապոնիայի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել անգամ մարտ ամսին տեղի ունեցած աղետից հետո: Զբոսաշրջիկների մեծ քանակ Ճապոնիա գնում է Չինաստանից և Հարավային Կորեայից: Ներկա դրությամբ` ամեն երրորդը (34%) Չինաստանից և 24%-ը Կորեայից ցանկանում են ճանապարհորդել Ճապոնիա:

You might also like