Էվերստ բարձրանալ կթույլատրեն միայն գիդի հետ

Նեպալի ներքին գործերի նախարարությունը 2012 թվականի սեպտեմբերից զբոսաշրջիկների և ալպինիստների համար, որոնք արշավներ են ունենում Նեպալում, նոր պարտադիր պայման է առաջադրել: Այժմ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որը ինքնուրույն ճանապարհորդություն է իրականացնում Նեպալի լեռներում,  պարտադիր պետք է առնվազն մեկ նեպալացի շերպի կամ լեռնային գիդի ուղեկցությամբ լինի: Այդպիսի անվտանգության միջոցառումներ է իրականացնում Նեպալի կառավարությունը, որպեսզի պաշտպանի զբոսաշրջիկների անվտանգությունը: Մեկ շերպի ծառայության գինը մեկ օրվա համար արժե  10 դոլարից ոչ քիչ:

Այդ որոշումը կառավարությունը ընդունել է դեռևս 2012 թվականի հուլիսի սկզբից  Նեպալի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (TAAN) հետ համատեղ և մի շարք դիվանագիտական խմբերի և Էվերեստում կորած մարդկանց բարեկամների ճնշման տակ: Նեպալի ազգային պարկում  վերջերս տեղի ունեցած զբոսաշրջիկների սպանության և միայնակ ճանապարհորդող անհետ կորած զբոսաշրջիկների  դեպքերը բացասաբար են ազդել Նեպալի զբոսաշրջության համբավի վրա, որի դեմ էլ կպայքարի այս որոշումը:

You might also like