Եվա Լոնգորիան արձակուրդը անցկացրել է Բրազիլիայում

«Հուսահատ տանտնտեսուհիները» հեռուստասերիալի 37-ամյա աստղ Եվա Լոնգորիան իր արձակուրդը անցկացրել է Ռիո դե Ժանեյրոյի լողափերից մեկում: Եվան Բրազիլիա է այցելել որպես զբոսաշրջիկ. դերասանուհին որոշել է արևայրուք ընդունել հանրահայտ Կոպակաբանայի լողափում և տեսնել Ռիո տեսարժան վայրերը:

Eva Longoria in Brazil

Բոլոր հանգստյան օրերին Լոնգորիան  շրջել է քաղաքով, լուսանկարվել գեղատեսիլ վայրերում, գնել է տեղական  և խեցիով զարդեր` որպես հուշանվեր: Ինչպես նաև,  դերասանուհին այցելել է հանրահայտ Քրիստսի արձանը և մեծ հիացմունքով է հեռացել. հայտնում է  potok.ua-ն: Բացի այդ, Եվան բավականին ժամանակ է անցկացրել լողափում:

Բայց «աստղերը» ոչ մի տեղ մենակ չեն հանգստանում. Բրազիլիայում նրան սպասում էին պապարացիները, ովքեր խիստ զարմացել էին դերասանուհու կլորավուն մարմնից: Անթերի կառուցվածքով Լոնգորիան, որին նախանձում էին «Հուսահատ տանտնտեսուհիները» հեռուստասերիալի երկրպագուները, ավելորդ կիլոգրամներ է ձեռք բերել:

Իրական կյանքում, ինչպես պարզվեց, «աստղի» փորը այնքան էլ հարթ չէ, ինչպես երևում է ամսագրերում. հայտնում է Eg.ru-ն: Դրանով հանդերձ Եվան շատ է հետևում իրեն և անգամ լողափում արևայրուք ընդունելիս իր մոտ էր կանչել մերսողին:

You might also like