Հայտնի է դարձել «Եվրատեսիլ 2014» հայտնի եվրոպական երաժշտական մրցույթի անցկացման վայրը: Մրցույթը հյուրընկալելու իրավունքի համար մրցում էին երեք դանիական քաղաքներ (Դանիացի երգչուհի Էմիլի դե ֆորեստը հաղթել է «Եվրատեսիլ 2013»-ում), սակայն մանրամասներ չէին հրապարակվում մինչև վերջնական որոշում կայացնելը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությանը, 2014 թվականին մրցույթը տեղի կունենա Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահի բեմում: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ 2014 թվականի մայիսի 10-ի:
Դանիայում Եվրատեսիլի նշանաբանը կլինի «Միացե՛ք մեզ»(“Join Us”): Ավանդաբար, այդ մրցույթը գրավում է տասնյակ հազարավոր հանդիսատեսների, որոնցից շատերը գալիս են այլ երկրներից: Իսկ «Եվրատեսիլի» հեռուստատեսային լսարանը հասնում է 600 միլիոնի: