Eurostar-ը պատմել է ճանապարհորդների տարօրինակ սովորությունների մասին

Eurostar ընկերությունը, որը զբաղվում է գերարագ երկաթուղային ուղևորափոխադրումներով, հարցում է անցկացրել ուղևորների շրջանում  և պատմել ճանապարհորդների ամենատարօրինակ սովորությունների մասին։ Ինչպես հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, ճանապարհորդները հաճախ են իրենց հետ վերցնում  թեյի փաթեթներ, թեյնիկներ, հողաթափեր և ծածկոցներ։

Eurostar told about the strange habits of travelersՊարզ է դարձել, որ շատ հաճախ ճանապարհորդները իրենց հետ վերցնում են ավելի շատ իր, քան իրենց անհրաժեշտ է այդ ուղևորության համար։ Մեծ Բրիտանիայից հարցման մասնակիցների կեսը տանից իր հետ բերում է թեյի փաթեթներ (ֆրանսիացիներից այդպես անում է հարցման մասնակիցների մեկ երրորդը), իսկ ամեն հինգերորդը ուղեբեռում ընդգրկում է նաև թեյնիկ։

Հարցման մասնակիցները նշել են, որ իրենց համար շատ կարևոր է հարմարավետությունը  ուղևորության ընթացքում, այդ պատճառով ճանապարհորդների ավելի քան մեկ երրորդը  (36 տոկոս) իրենց հետ տանում են նաև տնային հողաթափեր, 23 տոկոսը չի դիմանում առանց տնային բարձի, իսկ 15-ը՝ առանց ծածկոցի։ Տղամարդկանց մեկ երրորդը խոստովանել է, որ տանից բերում է նաև վարսահարդարիչ։

Հանդիպում են նաև անսովոր իրեր․ Eurostar-ի աշխատակիցները նշել են, որ ճանապարհորդների ուղեբեռում նկատել են զրահ, Eurostar told about the strange habits of travelersօլիմպիական ջահ, միկրոալիքային վառարան:

Հարցման համաձայն՝  25-ից  34 տարեկան ճարապարհորդների համար շատ կարևոր է կապի մեջ մնալը կամ ժամանացի հնարավորություն ունենալը երկար ուղևորությունների ընթացքում  (որը տևում է շաբաթից ոչ պակաս), այդ պատճառով նրանք իրենց հետ վերցնում են նվազագույնը վեց գաջեթ։

Բացի այդ, հարցման մասնակից զբոսաշրջիկների  21տոկոսը նախընտրում է ուղևորության ընթացքում կրել ամենածանր հագուստը, որպեսզի ուղեբեռի քաշի ավելցուկ չունենա։

Ուսումնասիրության ընթացքում հարցում են անցկացրել ընկերության հազար հաճախորդների շրջանում։

You might also like