Ռումինիայի մայրաքաղաքից ոչ շատ հեռու այցելուների համար իր դռներն է բացել նոր սպա կենտրոնը։ Դրա սեփականատեր ավստրիական A-heat Group ընկերությունը հայտարարել է, որ համալիրը դարձել է իր տեսակի մեջ ամենամեծը Եվրոպայում։
Նոր սպա կենտրոնը ունի տաք ջրով 8 լողավազան (33 °C), որը քաշվում է ավելի քան 3 կմ խորությունից։ Բացի այդ, համալիրը առաջարկում է հյուրերին հանգստանալ շոգեբաղնիքներում և բացօդյա լողավազաններում։ Համալիրն ունի նաև բուսաբանական այգի։ Սպա կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 25 հա։ Եվրոպայի ամենամեծ սպա կենտրոն այցելության նվազագույն արժեքը կազմում է 8,5 EUR եվրո։