Եվրոպացիները վատ գիտեն Եվրոպայի աշխարհագրոթյունը

Մի խումբ ֆուտբոլասերներ Բոսնիայից անցած շաբաթ որոշել են աջակցել իրենց հավաքականին, որը հանդես է գալիս 2014  թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում, և մեկնել են Լատվիա դիտելու խաղը: Միայն տեղ հասնելուց հետո են ֆուտբոլասերները պարզել, որ խաղը տեղի է ունենում մեկ այլ երկրում` Լիտվայում: «Խորհրդային սպորտը» մեջբերել է երկրպագուներից մեկի խոսքը: Հարիս Տրեսնոն դժգոհել է. «Երբ մենք գնում էինք տոմսերը, մեզ ոչ ոք չզգուշացրեց, որ սխալ ենք անում: Հասնելով այդ երկիր մենք պարզեցինք, որ շուրջը ամեն ինչ խաղաղ է, չկան այլ ֆուտբոլասերներ:

europe map

Մենք ասացինք, որ եկել ենք Բոսնիայից աջակցելու մեր թիմին, և հարցրեցինք, թե որտեղ է պետք գնալ ֆուտբոլը նայելու համար: Մեզ վրա ծիծաղեցին և ասացին, որ մարզադաշտը շատ հեռու է: Միայն մի երիտասարդ մեզ բացատրեց, որ մենք գտնվում ենք Լատվիայում, ոչ թե Լիտվայում»: Սա առաջին դեպքը չէ, որ ֆուտբոլասերները շփոթում են երկրները: Տարի ու կես առաջ իսպանական «Ատլետիկոյի» 400  երկրպագու մեկնել են  Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, բայց շփոթել են քաղաքները և մեկնել Բուդապեշտ, թեև խաղը ընթանում էր Բուխարեստում:

Bosnian fans

Բայց բնավ զարմանալի չէ, որ երկրպագուները շփոթում են քաղաքները, երբեմն նրանց շփոթության են մատնում նաև աշխարհագրագետները: Մի քանի տարի առաջ Նիդեռլանդներում լույս  է տեսել աշխարհագրական ատլաս, որտեղ Լիտվան և Լատվիան սխալ տեղերում են դրված եղել: Սխալը ուղղվել է միայն ընթերցողների ծիծաղը հարուցելուց հետո:

You might also like