Եվրոպացի զբոսաշրջիկները չեն կարողանում հանգստանալ առանց ժամանակակից սարքերի: Տուրիստական շուկան ուսումնասիրող PhoCusWright ընկերության անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ բրիտանացիների և ֆրանսիացիների 69%-ը ճանապարհորդում են բջջային հեռախոսներով, նրանց հետևում են գերմանացիները՝ 57%: Ընդ որում՝ նրանք ինտերնետ էլ մուտք են գործում հեռախոսներով:
Հեռախոսով ինտերնետ մուտք գործող հանգստացողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 10%-ով: Օրվա մեջ առնվազն մեկ անգամ հանգստի մեջ գտնվող եվրոպացին մտնում է ինտերնետ: Գերմանիայում զգալիորեն ավելացել է սմարթֆոնների պահանջարկը, ինչպես նաև՝ շատացել են հեռախոսով ամրագրումների դեպքերը. հայտնում է Travel DailyNews-ը: