Hotels.com հյուրանոցային ամրագրման միջազգային կայքի վերջին տվյալների համաձայն` եվրոպական հյուրանոցներում բնակության գինը բարձրացել է, ընդ որում` արևելյան Եվրոպայի առողջարանների ճանաչվածությունը գնալով մեծանում է. հայտնում է Travel Daily News-ը:
Այսպիսով, Բրատիսլավայում (Սլովակիա) հյուրանոցի բնակության գինը աճել է 12 %-ով և միջինում կազմում է 128 դոլար: Վիեննայում հյուրանոցի գները աճել են 8%-ով և միջինում կազմում են 166 դոլար, Պրահայում` 139 դոլար: Բուխարեստը (Ռումինիա), որը ճարտարապետության պատճառով անվանում են «Փոքրիկ Փարիզ» կամ «Արևելյան Փարիզ», նույնպես ճանաչում է ստանում զբոսաշրջիկների մոտ:
Բնակության արժեքը բարձրացել է 12%-ով և միջինում կազմում է 120 դոլար: Լեհաստանում ևս նկատվում է գնային աճ. Վարշավայում` 8%, Գդանսկում` 2%, Կրակովում` 4%: Լոնդոնում բնակության միջին գինը 242 դոլար է, Փարիզում` 229 դոլար, Հռոմում` 205 դոլար: