Եվրոպայի հյուրանոցները հոկտեմբերին իջեցնում են գները: Trivago.co.uk-ի տվյալներով` ստանդարտ երկտեղանոց հյուրանոցային համարը Եվրոպայում միջինում արժե 174 դոլար: Դա 7 %-ով պակաս է, քան սեպտեմբերին: Ավելի շատ գների անկում է նկատվել լողափնյա առողջարաններում` Կրետեյում, Հռոդոսում, Մայորկայում, հայտնում է АТОР կայքը:
Ըստ սովորության` եվրոպական զբոսաշրջիկային ուղղություններում սեպտեմբերին նկատելիորեն գնի անկում է նկատվում: Այսպես, օրինակ, հանրահայտ Մայորկայի Ալկուդիյա առողջարանում հանգստանալու համար սեպտեմբերին արդեն կարող էիր մեկ գիշերվա համար վճարել 85 դոլար (33 % էժան քան օգոստոս ամսին), Կալա Միլլոր առողջարանում մեկ գիշերը 101 դոլար, իսկ ահա Պլայա դե Պալմայում 111 դոլար (41 % պակաս):
Ավելի հասանելի են դարձել այնպիսի պորտուգալական ուղղություններ, ինչպիսիք են Մադեյրան (մեկ գիշերը 123 դոլար և 4 % պակաս) և Ալգարվեն (78 դոլար և 34 % պակաս): Անթալյան հյուրանոցները գները նվազեցրել են 15 %-ով: Այդպես են վարվել նաև ֆրանսիական լազուրե ափում, որտեղ Կաննում մեկ գիշերվա գինը նվազել է 22 %-ով, իսկ Նիցցայում 19 %-ով: Հունական Կրետե և Հռոդոս կղզիներում գները նվազել են համապատասխանաբար 26 և 30 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին իջեցված գները դեռ շարունակվում են և հասնում են անգամ եվրոպական մայրաքաղաքներին, հայտնում է Trivago-ն: Այսպես, օրինակ, Փարիզում մեկ գիշերը հոկտեմբեր ամսին միջինում արժե 255 դոլար, այն դեպքում, որ սեպտեմբերի 280 դոլար էր: Բեռլինում մեկ գիշերը արժե 134.5 դոլար: Համեմատելու համար` սեպտեմբերին այդ թվերը հասնում էին 164.5 դոլար: