Եվրոպայի 16 ամենահին քաղաքները – The Telegraph

Քանի դեռ աշխարհի ամենահին քաղաքների մեծ մասը, որոնք գտնվում են Միջին Արևելքում, հասանելի չեն ճանապարհորդներին, Եվրոպայում դրան հակառակ՝ ամենահին բնակավայրերը բաց են այցելուների համար:

Եվրոպայի 16 ամենահին քաղաքները - The TelegraphԲրիտանական The Telegraph պարբերականն իր «Ճանապարհորդություն» բաժնում ներկայացրել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքները, որոնք շարունակաբար բնակեցված են եղել:

Եվրոպայի 16 ամենահին քաղաքների թվում է նաև Երևանը, որի նկարագրության մասում պարբերականը գրել է. «Հռոմից 30 տարի առաջ հիմնադրված քաղաքը Հայաստանի մայրաքաղաքն է և կարևոր հանգույց Ասիայի և Եվրոպայի միջև: Այն գրավել են Ասորեստանի արքաները, հռոմեացիները, պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, մոնղոլները, թուրքերը և 1920-ին Խորհրդային կարմիր բանակը:

Խորհրդային միության փլուզումից հետո ՀՀ մայրաքաղաքում ավելացել են մշակութային հաստատությունները: Դանդաղ, բայց զարգանում է նաև զբոսաշրջությունը»:

Ցանկում ներառված մյուս քաղաքներն են Զադար՝ Խորվաթիայում, Մցխեթի և Քութայիսի Վրաստանում, Կադիս, Իսպանիայում, Միտիլենա, Լեսբոս, Խալկիդա, Թեբե, Տրիկալա, Պատրաս, Խանիա, Աթենք, Արգոս քաղաքները Հունաստանում, Լիսաբոն Պորտուգալիայում, Լառնակա Կիպրոսում, Պլովդիվ Բուլղարիայում:

Աղբյուրը՝ PanArmenian.net

While many of the world’s oldest cities, settled around the Fertile Crescent in the Middle East, are off-limits to travellers at present, Europe’s most ancient settlements are very much open to visitors. These are the continent’s 16 oldest continually inhabited. More >>
You might also like