2013թ.-ին զբոսաշրջային ուղևորությունների թիվն աշխարհում ռեկորդային է եղել՝ 1,09 մլրդ այցելություն, հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով Զբոսաշրջային միջազգային կազմակերպության զեկույցը:
Ըստ այդմ` անցած տարում զբոսաշրջային ուղևորությունների թիվն աճել է 5%-ով՝ չնայած համաշխարհային տնտեսության առկա խնդիրներին: 2014թ.-ին սպասվում է 4-4,5%-անոց աճ:
2013թ.-ին արտասահմանյան ուղևորությունների շուկան ամենամեծ տեմպերով փոխվել է Չինաստանում և Ռուսաստանում:
2013թ.-ին զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ պահանջարկն ունեցել են Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի շրջանը (աճը՝ 6%), Աֆրիկան (6%) և Եվրոպան (5%), մասնավորապես` Հարավ-Արևելյան Ասիան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպան, Միջերկրական ծովը և Հյուսիսային Աֆրիկան։
Միևնույն ժամանակ Եվրոպան բացարձակ առաջատարություն է պահպանել եկող զբոսաշրջիկների թվով: 2013-ին 563 մլն ուղևորություն է կատարվել դեպի Եվրոպա: / ԹԵՐԹ.am