Եվրոպական երկրներում Սուրբ Ծնունդն այս երկուշաբթի է՝ դեկտեմբերի 25-ին։ TURIZM.RU-ն պարզել է, թե ինչ եղանակ է սպասվում տարածաշրջանի գլխավոր տուրիստական մայրաքաղաքներում։ Չէ որ, հաճախ, հենց եղանակից է կախված տրամադրությունը․․․
Ըստ կանխատեսումների՝ գրեթե ամբողջ Եվրոպայում սպասվում է չոր և ձմռան կեսերի համար տաք համարվող եղանակ։ Այսպիսով, Սուրբ Ծնունդի նախօրեին Վիեննայում կլինի հիմնականում ամպամած ու առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի + 8 աստիճան Ցելսիուս։ Հաջորդ օրը արևն ավելի շատ կլինի, բայց ջերմաստիճանը կնվազի երկու աստիճանով։
Բեռլինում կրակի օրը սպասվում է կարճատև անձրև, պլյուս ինը աստիճան։ Իսկ երկուշաբթի ջերմաստիճանը կիջնի երկու աստիճանով՝ պլյուս 7, բայց՝ առանց տեղումների։
Առանց անձրևի և ձյունի Սուրբ Ծնունդը կանցկացնեն նաև Բուդապեշտում։ Շաբաթ օրը կլինի +9 և մի փոքր արև։ Իսկ Սուրբ Ծնունդին ամպերը կցրվեն և արևը կշողա ողջ օրը։
Բարսելոնայում՝ ընդհակառակը։ Արևը մարդկանց կուրախացնի Սուրբ Ծնունդի նախօրեին։ Ընդ որում՝ կլինի +13 աստիճան տաքություն։ Իսկ դեկտեմբերի 25-ին երկինքը ամպերով կպատվի, բայց օդի ջերմաստիճանը չի փոփոխվի։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ևս անձրևներ չեն սպասվում։ Բայց արևը ևս գրեթե տեսանելի չի լինի։ Շաբաթ օրը սպասվում է +8 աստիճան տաքություն, կիրակի՝ մինչև +6։ Երկուշաբթիից երեքշաբթի գնացող գիշերը օդերևութաբանները կանխատեսում են սառնամանիք։
Հռոմեացիների բախտը եղանակի հարցում բերել է։ Նախատոնական ամբողջ օրը կշողա արևը, ջերմաչափը ցույց կտա +12 աստիճան։ Սուրբ Ծնունդին արևը կմտնի ամպերի տակ, բայց օդը ևս մեկ աստիճանով կտաքանա։
Հյուսիսային Եվրոպայում գրեթե իսկական ձմեռ է։ Հելսինկիում դեկտեմբերի 24-ին կլինի արևային, բայց ջերմաստիճանը զրոյից չի բարձրանա։ Իսկ երկուշաբթի օրը սպասվում է ձյան առատ տեղումներ, բայց օդի ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։
Օդերևութաբանները կարծում են, որ այս լավ եղանակը երկար չի մնա, և արդեն Նոր տարվան մոտ ամբողջ տարածաշրջանով կանցնի հզոր ցիկլոն և իր հետ կբերի անձրև ու ձյուն։