2013-ին «Եվրոպան» ջրում կլինի

TravelNews.am տուրիստական նորությունների կայքը առաջարկում է բաժանորդագրություն էլ. փոստի միջոցով: Դուք օրական ընդամենը ՄԵԿ ԱՆԳԱՄ կստանաք տուրիստական նորությունների անոնսները Ձեր էլ. փոստին և տեղեկացած կլինեք հայկական և համաշխարհային զբոսաշրջային նորությունների մասին:

Գրանցվեք այստեղ.

2013-ի գարնանը Համբուրգի Hapag-Lloyd AG շոգեքարշային ընկերությունը ջուրը կիջեցնի շքեղ կրուիզային լայներ «Europa 2»-ը:

Այսօրվա դրությամբ բրիտանական Berlitz ընկերության կողմից «Europa»-ն համարվում է աշխարհի լավագույն կրուիզային նավը: Նոր նավը իր ուղևորներին կտրամադրի ավելի մեծ տարածություն. նավում նախատեսված են 516 ուղևորային տեղեր: Լայներում կլինի ծածկապատշգամբով համաքակազմ, ինչպես նաև ընտանեկան հանգստի համար բնակարաններ և երկու պենտհաուս:

Ուղևորներին կառաջարկվի օգտվել 16 սպա-սալոններից, որոնք հագեցած կլինեն սաունաներով և ջակուզիներով, վեց բարերից, ջազային ակումբից, լողավազանից և ֆիթնես-կենտրոնից:

Նավի վրա կլինեն ֆրանսիական, միջերկրածովյան և ասիական խոհանոցներով հագեցած 8 ռեստորաններ, ինչպես նաև խոհարարական դպրոց, որտեղ ցանկացողները կծանոթանան լավագույն շեֆ-խոհարարների գաղտնիքներին:

Լիսաբոնից Բարսելով հնգօրյա կրուիզի արժեքն է սկսած 3380 Եվրոյից:

You might also like