Եվրո-2012 ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մրցաշարի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք առաջնությունը ռեկորդային է եղել տոմսերի վաճառքի առումով: Ավելի քան 12 միլիոն տոմս է վաճառվել:
Եվրո-2012-ի եզրափակչի մեկնարկին դեռ մի քանի ամիս կա, սակայն մարզադաշտերից ոչ մեկում ազատ տեղ չկա: Ամենաակտիվը տոմսերի ձեռքբերման առումով եղել են անգլիացի, հոլանդացի եւ շվեդ երկրպագուները:
UEFA-ն տոմսերը կառաքի վերջին պահին` կեղծումներից և թյուրիմացություններից խուսափելու համար: / Երկիր.am