Եվրո 2012-ը արդեն մեկնարկել է: Այս երկար սպասված, սպորտային իրադարձությունը ակտիվացնում է նույնիսկ կենդանական աշխարհին: 2008 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ կանխագուշակ ութոտնուկ Պաուլի հաջողությունից հետո Եվրո 2012-ին հայտնվեցին նրան փոխարինողները:
Այս ջրասամույրը ապրում է Գերմանիայի Աուե քաղաքի կենդանաբանական այգում: Այն արդեն կանխագուշակել է Գերմանիայի հաղթանակը Պորտուգալիայի հետ խաղում:
Նելլի փիղը նույնպես կանխատեսել է Գերմանիայի հաղթանակը` գոլ խփելով Պորտուգալիայի դրոշով դարպասում Գերմանիայի Հոդենհագենի գազանանոցում:
Պատմությունը կրկնվում է. Պաուլո ութոտնուկը Պորտոյի ակվարիումից, կարծես թե պայմանավորված Նելլի փղի և ջրասամույրի հետ, գուշակել է Գերմանիայի հաղթանակը Բ խմբային խաղում:
Լեհաստանի Կրակովի Չիտա փիղը սխալվեց իր գուշակության մեջ: Նա կանխատեսել էր, որ Լեհաստանը կհաղթի Հունաստանին: Ինչպես պարզվեց երեկ, Չիտան պետք է ընտրեր մեջտեղի կիտրոնը:
Ուկրաինան նույնպես արդեն ունի իր գուշակը…խոզուկը
և Կզաքիսը` Կիևից, որը դեմ չէ ճաշել մայրաքաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովի և մայրաքաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Ալեքսեյ Գրիգորևի հետ` առաջնության մարտավարությունը քննարկելու համար:
Գերմանացի մի ֆերմեր կարծում է, որ իր կովերից մեկը կարող է հեշտությամբ գերազանցել բոլոր գուշակողներին:
Նիկոլաս անունով Լաման` Արևելյան Սասեկսից, հաջողությամբ կանխատեսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքները: