Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ֆիգուն, անդրադառնալով Եվրո-2012 ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, նշել է, որ Ուկրաինայի և Լեհաստանի համար այն մեծ հնարավորություն է ենթակառուցվածքներն արդիականացնելու և իրենց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացնելու համար:
Ըստ Լուիշ Ֆիգուի, Պորտուգալիայում 2004թ.-ին Եվրոպայի առաջնության կազմակերպումը դրական ազդեցություն է ունեցել երկրի զարգացման, մասնավորապես` տուրիզմի առաջընթացի վրա:
«Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը առաջին հերթին նոր մարզադաշտերի կառուցում է, ենթակառուցվածքների զարգացում, ապագայում նման միջոցառումներ անցկացնելու համար հնարավորությունների ստեղծում: Կարծում եմ, որ Պորտուգալիայում 2004-ին ֆանտաստիկ մթնոլորտ է տիրել, ինչը նպաստել է տուրիզմի զարգացմանը», նշել է Ֆիգուն: