Հռոմի ամենա ոչ հռոմեական թաղամասը` Էուր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի ամենա ոչ հռոմեական թաղամասը Էուրն է (EUR), որը գտնվում է Eur Fermi, Eur Palasport և Eur Magliana մետրոյի կայարանների միջնամասում:

Թաղամասը կառուցվել է 1942թ.-ին Մուսոլինիի ամբիցիոզ մտահաղացման հիման վրա տեղի ունենալիք միջազգային ցուցահանդեսի համար: Մտահաղացման համաձայն Հռոմի սահմանները պետք է մեծացվեին դեպի հարավ` մինչև ծովափ: Բացի այդ, 1942թ.-ին Մուսոլինին պլանավորում էր հանդիսավոր նշել Հռոմի առաջին ֆաշիստական մարշի 20-ամյակը, իսկ քաղաքաշինական նոր կոմպլեքսը պետք է դառնար Իտալիայում ֆաշիզմի  «նվաճումների ցուցադրությունը»: Ցուցահանդեսի իտալական անվանումն է Esposizione Universale Roma, որի հապավումն էլ տվել է թաղամասի անունը, չնայած կառուցվող թաղամասը սկզբում կոչվում էր E42:

Սույն ցուցահանդեսը հասկանալի պատճառներով տեղի չունեցավ, և 1937թ.-ից սկսված շինարարությունը հինգ տարի անց կանգ առավ:

Սակայն այն, ինչ արդեն կառուցվել էր, կամ համարյա թե կառուցված էր, արդեն կարող է պատկերացում տալ, թե ճարտարապետների որքան աշխատանք է կատարվել այստեղ, որոնք աշխատել են Մարչելո Պյաչենտինիի (Marcello Piacentini) ղեկավարությամբ:

nashi-progulki.ru

You might also like