Ֆինլանդիան բազմազավակ ընտանիքների քանակով առաջատարն է Եվրամիության երկրների շարքում։ Այդ մասին վկայում են ԵՄ Վիճակագրական ծառայության ուսումնասիրության տվյալները․ հայտնում է ֆիննական Yle հեռուստաընկերությունը։
Ֆին կանանց շուրջ 10%-ը ծնում է չորս կամ ավել երեխաներ։ Իռլանդիայում նույն ցուցանիշը կազմում է 9,0%, Մեծ Բրիտանիայում՝ 8,5%։
Եվրոպացի կանայք միջինում ծնում են 1,6 երեխա։ Ամենից շատ երեխաներ ծնվում են Ֆրանսիայում և Շվեդիայում։ Ֆրանսիայում ամեն կնոջ հաշվարկով համընկնում է 1,92 երեխա, Շվեդիայում՝ 1,85։ Ֆինլանդիայում համապատասխան ցուցանիշը ավելի ցածր է։