Եվրոպական հանձնաժողովը (ԵԿ) իր կայքում հրապարակել է ավիաընկերությունների նոր սև ցուցակը, որոնց արգելված է թռիչքներ իրականացնել ԵՄ-ում։
Ընդհանուր առմամբ, ԵՄ թռիչքներ արգելվել է 216 ավիաընկերության։ Դրանց մեծ մասը (214) սև ցուցակում հայտնվել են այն պատճառով, որ դրանց երկրների իշխանությունները պատշաճ կերպով չեն վերահսկում ավիափոխադրողների գործունեությունը․ պարզաբանել է ԵԿ մամուլի ծառայությունը։
Իրաքյան Iraqi Airways-ի և սիրիական Blue Wing Airlines-ի վրա արգելք է դրվել նրանց ավիացիոն անվտանգությունից ելնելով։Բոլորից շատ սև ցուցակում հայտնվել են աֆրիկյան երկրների, Աֆղանստանի, Նեպալի և Ինդոնեզիայի ավիաընկերությունները։ Նոր ցանկում հայտնվել են նաև նախկին ԽՍՀՄ երկրները՝ Ղազախստանը (19 փոխադրող) և Կիրգիզիան (13 փոխադրող)։
Բացի այդ, ցանկից հեռացվել են Զամբիայի բոլոր ավիաընկերությունները, Air Madagascar-ը, ինչպես նաև՝ երեք ինդոնեզիական ավիափոխադրող՝ (Citilink, Lion Air and Batik Air)։ Թռիչքի արգելքը հանել են նաև իրանյան Iran Air-ի մի շարք ինքնաթիռների վրայից։
Վերը նշված ցուցակում հայտնված ավիաընկերություններին արգելված է հայտնվել միության անդամ ցանկացած երկրի օդային տարածքում։ Առաջին անգամ նման ցանկ հրապարակվել է 2006 թվականին ոչեվրոպական ավիաընկերությունների մասնակցությամբ մի շարք ավիավթարներից հետո, որոնք ուղևորափոխադրումներ էին իրականացնում ԵՄ երկրներ։ Ցանկը թարմացվում է ամեն երեք-չորս ամիսը մեկ։