Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին: |
Միացեք Ավիատոմսերի էլեկտրոնային ամրագրման ծառայության Facebook-յան էջին այստեղ՝
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ կիրառություն է գտնում տոմսերի, մասնավորապես ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը: Շուտով կգա ժամանակ, երբ ընդհանրապես սովորական տպագիր ավիատոմսերը դուրս կգան շրջանառությունից:
Ինչպե՞ս գնել էլեկտրոնային ավիատոմսեր
Aviatomser.com-ը ավիատոմսերի որոնման համակարգ է: Մեր միջոցով դուք կարող եք փնտրել 728 ավիաընկերությունների, 5 ավիատոմսերի ամրագրման և 15 գործակալությունների կողմից առաջարկվող տոմսերի գները և ցանկության դեպքում ամրագրել, ապա նաև գնել ավիատոմսեր:
Ամենացածր գներն այստեղ են…
Երբ դուք այցելում եք ավիատոմսերի վաճառքի գրասենյակ, ձեզ առաջարկում են սահմանափակ քանակությամբ տարբերակներ: Ի տարբերություն գրասենյակների և գործակալների aviatomser.com կայքում դուք կարող եք մի քանի անգամ ավելի տարբերակներ տեսնել և ամրագրել:
Պարզ ուղեցույց, թե ինչպես գտնել և ամրագրել ցանկալի ավիատոմսերը ամենացածր գնով:
Ավիատոմսերի որոնման ֆորմայից օգտվելու ուղեցույց.
1 – ORIGIN` Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տարեռով լրացնել այն քաղաքի անունը, որտեղից դուք պատրաստվում եք մեկնել. Սույն օրինակում ցույց է տրված արդեն լրացված Yerevan անունը, այսինքն, եթե դուք թռչելու եք Երևանից, ապա ոչինչ հարկավոր չէ փոփոխել այս վանդակում:
2 – DESTINATION` Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տառերով լրացնել այն քաղաքի անունը, ուր պատրաստվում եք մեկնել: Քաղաքի անունը լրացնելիս, համակարգը ձեզ կտա ուղղություն, որոնցից կարող եք ընտրել (տես օրինակ 2-ը):
3 – DEPART DATE` մեկնման օրն է, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով:
4 – RETURN DATE` վերադարձի օրն է, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով:
5 – ±3 DAYS` ձեր կողմից մեկնման և վերադարձի ամսաթվերի համար կկիռավի +/- 3 օր սկզբունքը:
6 – ONE WAY` Այս վանդակը նշելու դեպքում դուք ապաակտիվացնում ենք վերադարձի ամսաթվի ընտրությունը և որոնում միակողմանի ուղղության ավիատոմսեր:
7 – Մեծահասակ ուղևորների թիվը:
8 – Մինչև 12 տարեկան երեխաների թիվը:
9 – Մինչև 2 տարեկան երեխաների թիվը:
10 – Էկոնոմ, բիզնես և առաջին դասի ավիատոմսեր:
11 – Որոնման կոճակ:
12 – Այս շարժական պատուհանում ներկայացված են արդեն ընտրված ուղղություններով լավագույն առաջարկներն իրենց գներով: Սեղմելով ուղղության վրա՝ դուք անմիջապես կտեղափոխվեք
Ավիատոմսերի որոնման համակարգի աշխատանքը
Որոնման արագությունը կախված է մի քանի հանգամանքներից. Ծառայություններ մատուցող գործընկեր կայքերի արագությունը, ձեր համակարգչի և ինտերնետ-կապի արագությունը:
Որոնման արդյունքներ
Որոնման էջում, արդյունքներից բացի, դուք կտեսնեք «լավագույն գների օրացույց» մասը, որի միջոցով կարելի է տեսնել մոտակա օրերի մատչելի գներով ավիատոմսեր: Սեղմեք «լավագույն գների օրացույց» («Календарь лучших цен» / «Calendar of best prices») կոճակին և օրացույցը կհայտնի ձեր էկրանին:
Ավիատոմսի ընտրություն և ամրագրում
Ընտրելով ձեզ անհրաժեշտ ավիատոմսը, դուք սեղմում եք «Պատվիրել» («Заказать» / «Order») կոճակը, որից հետո համակարգը ձեզ կուղարկի ծառայություններ մատուցող գործընկերոջ կայք, որտեղ էլ դուք կատարում եք վճարումը և գնում ավիատոմսը:
Երբեմն ներկայացված գնով ավիատոմսերը կարող են սպառված լինել և գործընկերոջ կողմից ձեզ կներկայացվի տվյալ ուղղության ամենահարմար գնով ավիատոմսերը: Եղե՛ք ուշադիր գործընկեր կայքերում ավիատոմսերն ամրագրելիս: |
Ամրագրման հաստատում
Վերջին փուլում դուք այցելում եք ընտրված ավիատոմսը վաճառող ընկերության կայք: Հարկավոր է լրացնել ուղևորի տվյալներն այնպես, ինչպես նշված կլինի այդ կայքում: Հարկավոր է ճիշտ լրացնել բոլոր վանդակները (նաև հեռախոսահամարն ու E-Mail հասցեն): Ամրագրումից հետո 15 րոպեների ընթացքում ձեր էլ. փոստին կգա ձեր կողմից կատարված ավիատոմսի ամրագրման հաստատումն իր բոլոր պարամետրերով և ավիատոմսի վաճառքն իրականացծար կազմակերպության կոնտակտային տվյալներով: Եթե ձեր էլ. փոստում չի երևում հաղորդագրությունը, այն կարող է հայտնված լինել ՍՓԱՄ թղթապանակում: Հնարավոր է, որ ձեզ զանգահարեն ձեր կողմից նշված հեռախոսահամարով՝ պատվերի մանրամասների ճշտման նպատակով:
Ամրագրված ավիատոմսի տվյալները հիմնականում ուղարկվում են նաև SMS-ով՝ ձեր կողմից նշված հեռախոսահամարով:
Վճարում բանկային քարտով
Ամրագրված ավիատոմսի վճարումն ու ստացումը կատարվում է ծառայություններ մատուցող կազմակերպության կայքում:
Այն դեպքում, եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում բանկային քարտով վճարում կատարել, հարկավոր է իմանալ, որ վճարումներն ընդունվում են միայն MasterCard (բացի Maestro) և VISA (բացառությամբ ELectron) քարտերով: Որոշ գործընկեր կազմակերպություններ կարող են ընդունել նաև վիրտուալ վճարային համակարգերով վճարումներ (WebMoney, PayPal, Skrill, Payoneer):
Ուշադրություն. Visa Electron և Maestro բանկային քարտերով վճարումներ հնարավոր չէ իրականացնել:
Վճարման ժամանակ հարկավոր է լրացնել բանկային քարտի 16-նիշանոց համարը, գործողության ժամկետը (expiration date), քարտատիրոջ անունը և CVC / CVC2 կոդը (եռանիշ թվեր՝ քարտի հետին մասում):
Վճարման ժամանակ հարկավոր է տվյալները լրացնել ամենայն ճշտությամբ:
Երբեմն aviatomser.com-ով գտնված ավիատոմսերի գները ավելի ցածր են լինում, քան տվյալ ավիաընկերության կայքում է: |