Էստոնիայի Estonian Air ազգային ավիաընկերության ինքնաթիռները կկրեն էստանական թռչունների անունները: Համապատասխան անվան ընտրության համար ավիաընկերությունը Էստոնիայի թռչնագետների ՀԿ-ի հետ համատեղ հայտարարել է բաց մրցույթ:
Estonian Air-ի կայքում հնարավոր էր ներկայացնել Էստոնիայում առկա թռչունների անունների տարբերակներ. հայտնում է Delfi-ն: Մայիսի 2-ին ժյուրին, որը կազմված է թռչնագետների ՀԿ-ի անդամներից և Estonian Air-ի ղեկավարությունից, ընտրումէ 20 առավել համապատասխան թեկնածուներին, որոնց օգտին հնարավոր կլինի քվեարկել մայիսի 3-ին:
Նոր անվանումներ կստանան չորս Embraer ինքնաթիռները, որոնք գտնվում են ընկերության տրամադրության տակ: «Երկար ժամկետով ամբողջ ավիապարկը կկրի տեղական թռչունների անունները: Մենք կարծումենք, որ դրանով օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի լավ կճանաչեն Էստոնիան»,- հայտարարել է Estonian Air-ի կոմերցիոն տնօրեն Ռաունո Պարրասը: