Ֆինլանդիան հնարավորություն է ստացել միանալ եվրոպական մայրցամաքին ստորջրյա թունելի միջոցով: Ներկայումս Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնագետները ավարտում են երկաթուղային թունելի նախագծումը Ֆիննական ծոցի տակ, որը Հելսինկին կմիացնի Տալլինին: Ֆիննական կողմը նախագիծը արդեն անվանել է «Տալսինկի»: Հայտնի է, որ թունելը կունենա 50 կմ երկարություն, իսկ նրա արժեքը կկազմի 13 միլիարդ EUR: նախագծի ֆինանսավորումը կապահովեն Ֆինլանդիան, Էստոնիան և Եվրոմիությունը: Ներդրումները իրենց արդյունքները կտան 45 տարվա ընթացքում: Ամենաերկար ստորջրյա ճանապարհներից մեկը կհայտնվի 2030 թվականից ոչ շուտ և կդառնա մեծամասշտաբ մայրուղու մի մասը, որը Ֆինլանդիայի մայրաքաղաքը կկապի Ռալլինի, Ռիգայի, Կաունասի, Վարշավայի և Բեռլինի հետ: