Էրոտիկայի փառատոն՝ Պրահայում

Պրահայում կանցկացվի Էրոտիկայի փառատոն  (Erotický Festival), որտեղ հյուրերը կարող են հիանալ ամենագեղեցիկ չեխ աղջիկներով, դիտել գունագեղ շոու, գնել էրոտիկ նյութեր, տպագրություններ և ներքնազգեստ: Փառատոնը կտևի նոյեմբերի  22-24-ը Národní dům na Vinohradech-ում, որը գտնվում է Միր հրապարակ, 9 (Náměstí Míru) հասցեում:

Միջոցառման ծրագրում է ներքնազգեստի ցուցադրություն, թեմատիկ ապրանքների վաճառք, կանանց և տղամարդկանց մերկապարի շոու և այլն: Համացանցում ամրագրած տոմսի արժեքը 350 կրոն է (14 եվրո), ցուցահանդեսային կենտրոնի տոմսարկղից գնելու դեպքում՝  399 կրոն (16 եվրո): Տոմս պատվիրել և ծանոթանալ ծրագրին կարելի է նաև փառատոնի կայքում. հայտնում է Kultura21.cz-ը:

You might also like