Ryanair իռլանդական ավիաընկերությունը ամեն տարի հրատարակում է օրացույց, որի համար որպես մոդել հանդես են գալիս լողազգեստով բորտուղեկցորդուհիները։ Խոչընդոտ չեն հանդիսանում անգամ օրացույցի շուրջ բարձրացած սկանդալները։ «Սպառողների» մի խումբ 2013 թվականի գարնանը դիմել է դատարան օրացույցի համար նկարված կանանց պատիվը պաշտպանելու հայտով։ Նրանց կարծիքով՝ օրացույցի էջերում հայտնված բորտուղեկցորդուհիները հանդիսանում են «սեռով պայմանավորված խտրականության օբյեկտ»։
Գործը քննվել է իսպանական դատարանում։ Նախկինում նման դեպք պատահել է Շվեդիայում․ հայտնում է Telegraph.co.uk-ն։ Այնուամենայնիվ, Ryanair-ը ամեն տարի հրատարակում է օրացույցը, քանի որ բորտուղեկցորդուհիները նկարահանվում են կամավոր, այն մեծ պահանջարկ է վայելում, իսկ ստացված գումարները տրամադրվում են բարեգործության։ Ինչպես բացատրում է ավիափոխադրողի ներկայացուցիչը․ «Օրացույցը․․․ կշարունակի աջակցել անձնակազմի՝ հագուստը հանելու իրավունքը, որպեսզի գումար հավաքի նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը»։
Սակայն այդ բոլոր փաստարկները չեն համոզել Մալագայի դատարանին․ ընդունվել է բանաձև, որն արգելում է լուսանկարների տարածումը։ Սակայն որոշումը տարածվում է միայն նախորդ օրացույցի վրա և չի վերաբեվում 2014 թվականի հրապարակմանը։ Դրա վաճառքից ստացված միջոցները նույնպես կծառայեն բարեգործությանը, մասնավորապես՝ քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ։