Էրոտիկ օրացույցը Ryanair-ին հասցրեց դատարան

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը ամեն տարի թողարկում է օրացույց, որի համար որպես մոդել հանդես են գալիս ավիաընկերության բորտուղեկցորդուհիները՝ կրելով միայն լողազգեստ: 2013 թվականի հրապարակումը զայրացրել է իսպանացիներին և բողոքի ալիք բարձրացրել՝ մեղադրելով ավիաընկերությանը սեքսիզմի մեջ: Մալագա նահանգի սպառողների ասոցիացիայի ներկայացուցիչները 2013 թվականի ապրիլի 30-ին կհանդիպեն ավիափոխադրողին դատարանում:

Erotic calendar Ryanair

Ryanair-ը ստիպված կլինի բացատրություն տալ «կնոջ կերպարի օգտագործման և վիրավորական լուսանկարների տարածման» թեմայով. գրում է Եվրոմագը: Ավիաընկերությունը դեռևս որևէ  մեկնաբանություն չի արել այս միջադեպի մասին, սակայն լրագրողները ենթադրում են, որ մեկնաբանությունները կլինեն նախկինների պես, քանի որ Ryanair-ի դեմ այս առթիվ անընդհատ  բողոքում են: Ավիաընկերությունն էլ մշտապես բացատրում է, որ նման պրակտիկան տարածված է ողջ աշխարհում, այդ թվում՝ հրշեջների և ռեգբի խաղացողների շրջանում:

Erotic calendar Ryanair

Բացի այդ, նպատակը արդարացնում է միջոցները. գումար հավաքել բարեգործական ակցիայի համար: Եվ վերջապես, ոչ ոք չի ստիպել բորտանձնակազմին մերկանալ ֆոտոսեսիայի համար. ընդհակառակը՝ շատ բորտուղեկցորդուհիներ՝ իրենք են նման ցանկություն հայտնում, քանի որ այդ գումարն իրոք ծառայում է բարեգործությանը: Այս տարի  10 000 օրացույցների վաճառքից ստացված գումարը (յուրաքանչյուրի արժեքը 10 եվրո), կփոխանցվի  TVN լեհական ֆոնդին բուժսարքավորումներ գնելու համար:

You might also like