Երիտասարդ բրիտանացիները Բիգ Բենը համարում են Մեծ Բրիտանիայի ամենայուրահատուկ վայրը: Համաձայն հարցման արդյունքների, որին մասնակցել են 6-ից 16 տարեկան 2500 երիտասարդներ, հենց Բիգ Բենն են համարում երկրի ամենաազդեցիկ տեսարժան վայրը, հայտնում է DailyMail-ը:
Travelodge կայքի տվյալներով՝ Վեսթմինստերյան ժամացույցի աշտարակը ամենահայտնին է Մեծ Բրիտանիայում, սակայն, այդուհանդերձ ոչ բոլորը գիտեն, որ դա հենց ժամացույցի աշտարակն է: Իր հայտնիությամբ երկրորդ տեղում է գտնվում հնագույն Սթոունհենջը:
Ըստ երիտասարդների Լոնդոնի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում է հայտնվել Թաուերը (3-րդ տեղ), Բուքհինգեմյան պալատը (4-րդ տեղ) և Լոնդոնի աչք համարվող Սատանայի անիվը (5-րդ տեղ), Վինձորյան ամրոցը հայտնվել է 7-րդ տեղում:
Ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի տասնյակում են հայտնվել Բլեքփուլյան աշտարակը (6-րդ տեղ), Ադրիանայի սյունը (8-րդ տեղ), Էդինբուրգի պալատը (9-րդ տեղ): Փորձագետների կարծիքով բրիտանացի դպրոցականները հարգանքով են մոտենում մշակութային հուշարձաններին և լավ են սովորում երկրի պատմությունը: