20 երկրներում անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Երկրի բնակչության 15%-ը հավատում է, որ աշխարհի վերջը կլինի իրենց կենդանության օրոք: Նրանց 10%-ը վստահ է, որ այն վրա կհասնի Մայաների օրացույցի ավարտման հետ, որը ընդգրկում է 5.125 տարի և համընկնում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: «Ոմանք կարծում են, որ դա կլինի Աստծո կամոք, ոմանք` բնական աղետների պատճառով, մյուսներն էլ` քաղաքական իրավիճակով պայմանավորված, բայց նրանք` բոլորը, հավատում են, որ դա կլինի»,- ասում է Քիրեն Գոտդրիֆը` Ipsos Global Public Affairs ընկերության հետազոտությունների գծով մենեջերը, ով անցկացրել է հարցումը Ռեյթերի համար:
«Գուցե դրա պատճառն այն է, որ ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնոցած է հենց Մայաների մարգարեությունների վրա` ըստ որի աշխարհի վերջը կլինի մեր օրացույցի 2012 թվականին»,- նշում է Գոտֆրիդը` հավելելով, որ մայաների որոշ հետազոտողներ վիճարկում են այս տեսակետը: Հարցմանը մասնակցել են 16.262 մարդ ավելի քան 20 երկրից: Աշխարհի վերջին հավատացողների տոկոսը խիստ տատանվում է` Ֆրանսիայի 6%-ից, մինչև 22%` ԱՄՆ-ում և Թուրքիայում: Հարավային Աֆրիկայում և Արգենտինայում տոկոսը ավելի քիչ է:
Բելգիայի բնակչության 7%-ը և Մեծ Բրիտանիայի 8%-ը մտավախություն ունեն, որ աշխարհի վերջը կլինի իրենց կենդանության օրոք: Աշխարհում ամեն տասներորդ մարդը նշել է, որ իրեն վախեցնում կամ գոնե անհանգստացնում է 2012 թվականին աշխարհի հնարավոր ավարտը: Այսպիսի մարդկանց ամենաշատ թիվը գրանցվել է Ռուսաստանում և Լեհաստանում, ամենաքիչը` Բրիտանիայում:
Գոտֆրիդը նաև նշել է, որ կրթական ցածր մակարդակ և քիչ եկամուտ ունեցող, 35 տարեկանից ցածր մարդիկ են ավելի հակված հավատալու ապոկալիպսիսին, որը կլինի իրենց կյանքի ընթացքում կամ 2012 թվականին և անհանգստանում են այդ առիթով:
Հարցմանը մասնակցել են Չինաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Մեքսիակայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Հունագրիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի, Կանադայի, Ավստրալիայի, Իտալիայի, Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի և Գերմանիայի բնակիչները: