Ջին Շենլին, SouthWest airlines ավիաընկերության ինքնաթիռով թռչելիս, որը հավելյալ գումար է վերցնում խմիչքի և ուտելիքի համար, կոկտեյլ է պատվիրել և դրա համար վճարել է 5 դոլար: Տուն վերադառնալող՝ նա պարզել է, որ հաշվից անհետացել է 1300 դոլար: Գումարի կորստի համար նա մեղադրել է ավիաընկերության բորտուղեկցորդուհուն: Տիկին Շենլին նշել է, որ բորտուղեկցորդուհին իր քարտը պահել է 15 րոպեից ավել և գումարը իր American Express քարտից հանել են հենց ինքնաթիռի ժամանման պահին:
Ինչպես գրում է News.com.au կայքը՝ ավիաընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրելու այս դեպքի համար: Ընկերության ներկայացուցիչ Լինդա Ռուտերֆորդը նշել է. «SouthWest-ը իր անձնակազմին կասկածելու ոչ մի հիմք չունի: Եթե անգամ եղել է նման բան,-շարունակում է նա,-մեր անվտանգության մասնագետները նշում են, որ կան մի շարք վայրեր, որտեղ կարող էր օգտագործվել քարտը՝ մինչև ինքնաթիռում կոկտեյլի համար վճարելը»:
Թվային տվյալների պաշտպանության փորձագետ Ջոն Սիլեոն, ուսումնասիրելով այս դեպքը, նշել է, փորձառու քարտերը կարող է կլոնավորել Ձեր քարտը հենց Ձեր առջև, և Դուք չեք էլ նկատի դա: Իսկ մեկ այլ փորձագետ, ով զբաղվում է անձնական տվյալների գողության հետաքննությամբ, խորհուրդ է տալիս վճարել կանխիկ՝ քանի դեռ վարկային քարտեր տրամադրող ընկերությունները չեն բարձրացրել թվային տվյալների անվտանգության մակարդակը: