Նյու Յորք այցելող շատ զբոսաշրջիկներ երազում են տեսնել քաղաքը Էմփայր Սթեյթ Բիլդինգի բարձրությունից։ Երկնաքերի դիտահարթակները համարվում են ամենաշատ այցելվողները աշխարհում, իսկ բազմամարդ հերթերը վախեցնում են շատ ճանապարհորդների։ W&H Properties ընկերության ներկայացուցիչները, ովքեր տնօրինում են հայտնի շենքը, ներդրել են նոր պրեմիում էքսկուրսիա զբոսաշրջիկների համար, ովքեր չեն ցանկանում ժամանակ կորցնել։
Premium Experience անունը կրող տուրը նախատեսված է մինչև 7 մարդուց բաղկացած խմբի համար և հասանելի է միայն նրանց, ովքեր նախապես կամրագրեն ծառայությունը։ Տուրի մասնակիցները կարող են այցելել երկնաքերի ամենահետաքրքիր սրահները և հայտնվել 102-րդ հարկում գտնվող դիտահարթակում, որը փակ է շատ զբոսաշրջիկների համար։
Օրական 3 անգամ անցկացվող տուրի տևողությունը 90 րոպե է, արժեքը՝ $150 դոլար։