Emirates-ը ճանաչվել է «ամենահամեղ» ավիաընկերությունը

Իրենց ինքնաթիռներում ամենահամեղ սնունդը առաջարկող ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակն է կազմել և ներկայացրել սննդի մասին հայտնի Saveur ամսագիրը:

1

 

Պարբերականի հեղինակները  «Առաջին և բիզնես դաս» անվանակարգում հաղթողի պատվավոր կոչումը շնորհել են  Emirates ավիափոխադրողին, որը իր ուղևորների համար պատրաստում է  յոթը ուտեստներից և համեղ գինուց բաղկացած շքեղ ընթրիք:

2

Առաջատար եռյակում են հայտնվել նաև Etihad Airways-ը և  Delta Airlines-ը: «Էկոնոմ դաս» կատեգորիան գլխավորել է Singapore Airlines ավիաընկերությունը, որն ուղևորներին առաջարկում է «համային անհավանական խառնուրդ»: Հեղինակները ավիափոխադրողի ուտեստները նաև անվանել են «Էլեգանտ և խոհուն»:

You might also like