Հարյուր վիշապների վերելակ՝ ամենաբարձրահարկ բաց հարթակը աշխարհում (Ֆոտո+վիդեո)

Եթե Դուք վախենում եք բարձրությունից, ապա այս զվարճանքը Ձեզ համար չէ: Բայլուն վերելավը, որը նաև հայտնի է որպես Հարյուր վիշապների վերելակ, իրականացնում է ուղևորափոխադրումներ Չինաստանի Հունան նահանգի լեռնաշղթայի  330 մետր բարձրությամբ: Վերելակի ապակե խցիկով ճանապարհորդությունը, որը միաժամանակ տեղաափոխում է 50 կամ ժամում՝ 1380 մարդ, առաջարկում է ձորի հիասքանչ, եթե չասենք գլխապտույտ, տեսարան:China

1. Bailong Elevator-ը, որի անունը թարգմանաբար նշանակում է հարյուր վիշապների վերելակ, որոշել են կառուցել 1999 թվականին: Վերելակը անհրաժեշտ է եղել, որպեսզի կարողանան զբոսաշրջիկներին 330 մետր բարձրությամբ լեռը բարձրացնեն: Մինչև վերելակի կառուցումը զբոսաշրջիկները կարողացել են լեռը ոտքով բարձրանալ, բայց քանի որ ժայռը գրեթե թեքված է, ապա ռիսկի շատ քչերն էին դիմում:

Elevator Hundred Dragons

2. Նախագիծը քննադատության է արժանացել բնապահպանների կողմից, որոնք դժգոհ են եղել, որ այն գտնվելու է արգելանոցի անմիջապես կենտրոնական հատվածում:

Elevator Hundred Dragons

3. Ժայռի վրա փորվել են հանքավայրեր և թունելներ վերելակի ենթակառուցվածքների համար: Բացի դա, երկրաշարժի կամ այլ բնական աղետների ժամանակ մարդիկ բոլոր երեք վերելակային  խցիկներից կարող են շատ արագ տարհանվել:

China, Elevator Hundred Dragons

4. Նախագծի կողմնակիցները ասում են, որ այդ վերելակները աշխարհում մեծ պոտենցիալ ունեն իրենց հզորությամբ՝ փրկելով լեռնային արահետները հավելյալ ծանրությունից:

Elevator Hundred Dragons

5. Սակայն նախագծի հակառակորդները մատնանշում են այն փաստը, որ տարածքը, որտեղ տարեկան 5 միլիոն մարդ է այցելում, այսպես թե այնպես հագեցած է զբոսաշրջիկներով և ևս մեկ նոր տեսարժան վայր, որը կկրկնապատկի զբոսաշրջիկների քանակը, միայն կվնասի շրջակա միջավայրին:

Elevator Hundred Dragons

6. Չնայած բողոքներին՝  վերելակը սպասարկում է զբոսաշրջիկներին և իսկապես նպաստում է Հունան շրջանի ճանաչմանը:

Elevator Hundred Dragons

7. Այն բանից հետո, երբ կառույցը հանձնեցին շահագործման 2002 թվականին, այն ժամանակավորապես փակեցին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Որոշակի բարելավումներից հետո վերելակը 2003 թվականին կրկին աշխատեց և այժմ զբոսաշրջիկների ամենասիրելի տեսարժան վայրերից մեկն է դարձել: Վերելակները թույլ են տալիս խնայել 3 ժամ քայլելու ժամանակ և ընդամենը մեկ րոպեի ընթացքում զբոսաշրջիկին հասցնում են  ժայռի վրա, որտեղից էլ բացվում է աննկարագրելի տեսարան դեպի դաշտավայր:

Elevator Hundred Dragons

You might also like