1905 թվականին կառուցված այս վերելակը ուղևորներին բարձրացնում էր 1 մետր/ վայրկյան արագությամբ: Եվ թվում էր, որ դա շատ արագ է: Այժմ այս վերելակը 153 մետր բարձրանում է մեկ րոպեից պակաս ժամանակում: Այն ամենաբարձր վերելակն է Եվրոպայում: Կառուցվել է, ըստ էության, զբոսաշրջիկների համար: Բարձրությունից հիանալի տեսարան է բացվում դեպի Լյուցերնի լիճ և նրա շրջակա տարածք: