Պխուկետում հորդառատ անձրևներից հետո 16 զբոսաշրջիկներ ջունգլիներում հայտնվել են ծուղակում: Զբոսաշրջիկները զբոսնել են երիտասարդ փղերի վրա, որոնք վախեցել են անցնել վարարող գետը: Պատահարը տեղի է ունեցել կղզու հյուսիսային մասում` Khao Lak հանրահայտ լողափի կողմում: Զբոսաշրջիկներին օգնության են հասել փրկարարները փորձառու փղերի հետ միասին, որոնք պատրաստված են եղել ցանկացած եղանակային պայմանների համար:
Փրկարարները դուրս են հանել զբոսաշրջիկներին, իսկ ահա ուղեկցողները համառ փղերի հետ միասին ստիպված են եղել ողջ գիշեր անցկացնել ջունգլիում` սպասելով, թե երբ կցամաքի մնացած ջուրը. միայն այդ ժամանակ երիտասարդ փղերը կհամաձայնվեին հետ վերադառնալ: Այս օրերին Պխուկետում շարունակվում են անձրևները. հայտնում է Phuketgazette.net-ը: Զբոսաշրջիկներին խնդրում են հեռավոր զբոսանքների չգնալ, ինչպես նաև չլողալ ծովում: