Փիղը սելֆի է արել զբոսաշրջիկի հեռախոսով (ֆոտո)

Մեծ Բրիտանիայում սաֆարի-այգու այցելու Սքոթ Բրիրլին այնքան է տարվել շրջապատի գեղեցկությունը լուսանկարելով, որ գցել է  իր սմարթֆոնը այնտեղ, որտեղ շրջում են վայրի կենդանիները: Այգու անվտանգության աշխատակիցները արգելել են զբոսաշրջիկին ինքնուրույն վերցնել հեռախոսը և մինչ որոշվում էր բջջայինի  «փրկության» հարցը, փիղը վերցրել է այն և սելֆի արել: Էքսկուրսիան սաֆարի-այգում անցկացվել է հատուկ մեքենաներով, և Սքոթ Բրիրլին որոշել է լուսանկարվել վայրի կենդանիների ֆոնին: բայց փորձը ձախողվել է, և հեռախոսը զբոսաշրջիկի ձեռքից ընկել է ցած, իսկ փիղը անմիջապես վերցրել է այն:

World's first ELPHIE

Այգու կանոնների համաձայն՝ արգելվում է լքել էքսկուրսիոն ավտոմեքենան ուղևորության ամբողջ ընթացքում, այդ պատճառով երիտասարդը ստիպված էր դիմել անվտանգության աշխատակիցներին թանկարժեք սարքը ետ վերադարձնելու համար: Այգու աշխատակիցներից մեծ ջանքեր է պահանջվել, որպեսզի ետ վերցնեն Բրիրլիի հեռախոսը փղի մոտից; Երբ հեռախոսը վերադարձրել են Սքոթին, նա որոշել է ստուգել, թե, արդյոք, այն աշխատում է: «Ես սեղմեցի կենտրոնական կոճակը, որպեսզի ակտիվացնեմ հեռախոսը, և առաջին  բանը, որ տեսա, փղի սելֆին էր»,-պատմել է զարմացած զբոսաշրջիկը:

You might also like